Փառատոնային այց Իջևանի հարթակ

Հունիսի 24-25

Վայր՝

Գետը բնակավայրում նախագծի փառատոնի իջևանյան հարթակ։

Իջևանում Գետը բնակավայրում նախագծի մեկնարկը սկսվում է հունիսի 24-ին։

Ճամփորդության վայրը՝ ք․ Իջևան քարտեզագրման մասնագետի հետ քայլարշավ ենք անելու գետի հունով (երթուղին կկազմի քարտեզագրման մասնագետ Արթուր Հակոբյանը, ով կադաստրի կուրսի պրակտիկայի ղեկավարն է: Արդյունքում ունենալու ենք տեղեկություններ գետի ու նրա վտակների մասին, այդ տեղեկություններով կիրառականի ուսանողները կիրականացնեն ցուցանակների նախագծեր, որոնք կտեղադրվեն գետափնյա փողոցի վրա:

Սկիզբը հունիսի 24-ին ժամը 08։00-ին  ՝ Սուրբ Երորրդություն եկեղեցու մոտ

Վերադարձ հունիսի 25-ին ժամը 19։00-ին

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին Իջևանի հարթակում, կատարել տարածքի՝ թաղամասի ուսումնասիրություն, բարձրաձայնել, լուսաբանել առկա խնդիրները, ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում, աղբի հավաքում-տարածքի մաքրում։ Աշխատանք՝ կավով կամ պլաստիրինով Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի շրջանակներում։

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, քնապարկ, ջուր, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ, կավ, պլաստիրին, ստեկներ։

Մասնակիցներ՝

  1. Ալիսա Գևորգյան
  2. Ավետիսյան Արմինե, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  3. Գրիգոր Մուրադյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  4. Դավիթ Սողոյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  5. Բոշյան Մանե Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի նախագծային խմբից
  6. Արևիկ Բալջյան և ընկերներ
  7. Անի Սարգսյան և ընկերներ

Leave a comment