«Գետը բնակավայրում» նախագիծ

Հունիսի 1-13

Գետը բնակավայրում նախագծի

Ուղղությունները

Աշխատանքները

Ճամփորդության վայրը՝ Հրազդանի կիրճ

06.06.2019

09:00-13:00

Սկիզբը, ավարտը՝ Հյուսիսային դպրոց

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել տարածքի՝ թաղամասի ուսումնասիրություն, բարձրաձայնել, լուսաբանել առկա խնդիրները, ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում, աղբի հավաքում-տարածքի մաքրում։

 

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

Ընթացքը

Դեպի Հրազդանի կիրճ ճամփորդությունը սկսել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից։

 

Առաջին կանգառ

Քարափի, քարի կարևորում, քարափը այլասերող օբյեկտների օտարման առաջարկներ.

Գետին, ջրանցքին ուղղված ցուցանակների առաջարկներ

 

Երկրորդ կանգառ

Ջրանցքի ջրաթափի մոտ փոքրիկ ջրվեժի, տեղանքի լուսանկարում

Կամուրջի վրա գեղանկարչական պլեներ

Կամուրջի վերաիմաստավորման՝ նստարաների առաջարկներ

 

Երրորդ կանգառ

Քայլք ջրանցքի եզրով դեպի հաջորդ կամուրջ

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, կամուրջին գեղանկարչական պլեներ, տեղանքը որպես տարբեր նախագծային հարթակ ֆիքսելու առաջարկների մշակում

 

Չորրորդ կանգառ

Քայլք երկաթգծով դեպի Մանկական երկաթուղի

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, գեղանկարչական պլեներ, գետափը որպես լողափ, ընթերցողական գոտի, վրանային, արշավախմբային հարթակ դիտարկելու, վերաիմաստավորելու առաջարկների մշակում

 

Մասնակիցներ

Վիգեն Ավետիսի քանդակի ընտրությամբ գործունեության սովորողներ Ավագ դպրոց՝

  • Բոշյան Մանե
  • Տատինցյան Արևիկ
  • Հակոբյան Արփի

 

 

Համակարգող՝ ուղեկցող Ալիսա Գևորգյան

Leave a comment