ՉՈՐՍ ՕՐ ԱՐՑԱԽՈՒՄ

IMG_2136

 

 

 

 

 

Լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի

 

Ժամկետը

  • Մայիսի 9-12

Նպատակը

  • Կրթամշակութային, ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արցախ
  • Կրթահամալիր-Արցախ կրթական ծրագրի փոխանակում
  • մշակութային նոր կապերի ստեղծում
  • Բլեյան կրթական ցանցում ընդգրկվելու առաջարկ

Երթուղին

  • Երևան – Վարդենիս – Քարվաճառ – Դադիվանք – Շուշի – Գանձասար

Վայրեր, որտեղ կլինենք ճամփորդության օրերին

  • գյուղական, քաղաքային բնակավայրեր
  • Դադիվանքը, Թարթառ գետն ու բնակիչները
  • Գաձասար, Գանձասարի մատենադարան
  • Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ
  • Շուշի, Շուշվա բերդ, Հունոտի կիրճ, Կանաչ վանք, Ղազանչեցոցվանք, Տիգրանակերտ, Հադրութի շրջանի Տող գյուղ. Տող գյուղի պատմությունը
  • Լաչին, Գորիս, Խնձորեսկ

Ճամփորդության ընթացքում 

  • այցելություն Վանքի միջնակարգ, Տող գյուղի Արվեստի դպրոցներ
  • երգի, պարի, պարերգի համատեղ պարապմունքներ
  • հայրենագիտություն. քայլարշավներ
  • Գինեգործությունը Տող գյուղում
  • կտեսնենք Թարթառ,Կարկառ, Որոտան, Արփա գետերը

Կլինեն հրավերներ համագործակցող դպրոցներին

Արդյունքում 

  • սովորողները ճանաչում են Արցախ աշխարհը
  • Ավագ դպրոցում իրականացվում է ուսումնահայրենագիտական ճամփորդություն
  • ստեղծվում են նոր կապեր
  • ստեղծվում են ուսումնական նյութեր, ռադիոնյութեր, տեսաֆիլմեր
  • ճամփորության պատասխանատուները ներկայացնում են ամփոփիչ հաշվետվություն

Նախապատրաստական աշխատանքների ուղղություններ

  • Նանոր Հովհաննիսյան – Երթուղու քարտեզագրում, ճարտարապետի հայաց Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուն
  • Նիկա Պողոսյան – Գանձասար գյուղի
  • Մանե Թոռունյան – Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղը
  • Մարինե Ասատրյան, Ռաիսա Խաչատուրովա – բանահավաքություն
  • Անի Գևորգյան – Դադիվանք, Հունոտի կիրճ

Անհրաժեշտ պարագաներ

  • ուսապարկ՝ մեջը բրդուճ, ջուր, գլխարկ, աղբի տոպրակ, ձեռնոց
  • նեթբուք
  • թվային ֆոտոխցիկ
  • ձայնագրիչ
  • կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ

Պայմանավորվածություններ ձեռք են բերվել.

  • Վանքի դպրոցի մասով՝ դպրոցի պատմության դասավանդող Ռազմիկ Հակոբյանի հետ
  • Տողի դպրոցի մասով՝ դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի հետ

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Գիշերակացը՝ Վանքի դպրոցի տրամադրած հյուրատանը, Տողի դպրոցի հյուրատանը

Պատասխանատու կազմակերպիչներ

Նախահաշիվ 

  • 10.000 դրամ՝ տրանսպորտ + 5.000 դրամ՝ սնունդ, անհրաժեշտ այլ ծախսեր
  • 200.000 դրամ՝ տրանսպորտ. գումարի մի մասը խնդրում ենք կրթահամալիրից՝ որպես աջակցություն

ճամփորդության ընդհանուր արժեքը՝ 15.000 դրամ


Մասնակիցներ

  1. Մարտիրոսյան Լուսինե (9-րդ դասարան)
  2. Ավանեսյան Մարիա (9-րդ դասարան)
  3. Հովհաննիսյան Նանոր (10-րդ դասարան)
  4. Պողոսյան Նիկա (10-րդ դասարան)
  5. Թոռունյան Մանե (10-րդ դասարան)
  6. Սարգսյան Աննա (10-րդ դասարան)
  7. Ասատրյան Մարինե (10-րդ դասարան)
  8. Տատինցյան Արևիկ (10-րդ դասարան)
  9. Չաթալյան Ավետիս (10-րդ դասարան)
  10. Գևորգյան Անի (10-րդ դասարան)
  11. Խուդոյան Գագիկ (10-րդ դասարան)
  12. Խաչատուրովա Ռաիսա (10-րդ դասարան)
  13. Խաչատրյան Լուսինե (11-րդ դասարան)
  14. Հովհաննիսյան Գրիգոր (11-րդ դասարան)
  15. Նավասարդյան Աննա (11-րդ դասարան)
  16. Դանիելյան Միքայել (11-րդ դասարան)
  17. Զակերի Ռաշիդ (11-րդ դասարան)

Մայիսի 9

  • ժամը 7.00 – Մեկնում Երևանից
  • ճանապարհին կանգառ Դադիվանքում
  • եռատոնը Շուշիում. քայլք Շուշվա բերդ, Ղազանչեցոց եկեղեցի
  • ճանապարհ դեպի Վանք, ընդունելություն, տեղավորում, գիշերակաց

Մայիսի 10

Գործունեությունը Վանքի դպրոցում

  • Այցելություն Վանքի միջնակարգ դպրոց. հանդիպում սովորողների, դասավանդողների հետ, շրջայց, տարածքի ուսումնասիրում
  • հեղինակային կրթական ծրագրի, Ավագ դպրոցի նախագծային ուսուցման ներկայացում
  • կրթական փոխանակման ծրագրերի մշակում, քննարկում, նախագծում,  մայիսյան հավաքին մասնակցության հրավեր
  • երգուսուցման, պարուսուցման համատեղ պարապմունքներ

հայրենագիտական քայլարշավ դեպի Հունոտի կիրճ

Մայիսի 11

Գործունեությունը Տող գյուղում

  • այցելություն գյուղի արվեստի դպրոց. ծանոթություններ, շրջայց, նոր կապերի հաստատում
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային ակումբների, գործող երգչախմբերի, գեղարվեստի դպրոցի ներկայացում
  • քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի հրավեր
  • Տող գյուղի, տեղի մելիքությունների ուսումնասիրում
  • այցելություն գինեգործարան
  • ժենգյալով հացի, գինու համտես
  • երեկոյան զբոսանք, գիշերում

Մայիսի 12

  • այցելություն մայրքաղաք Ստեփանակերտ, ճանաչողական քայլք
  • վերադարձ Երևան՝ Լաչինով
  • կանգառ Գորիսի Խնձորեսկ գյուղում
  • ճոճվող կամուրջ
  • ժամանում Բաբաջանյան 25

Leave a comment