Հեռավար-առցանց ուսուցման նախագծեր․ Աշխատակարգ ․Մարտի 30-ապրիլի 10.
Հեռավար ուսուցումը մարտի 30-ից ապրիլի 10-ը։
Մասնակիցներ
Հյուսիսային դպրոց 4․1, 4․2, 5-րդ դասարանների հետ։
Այլընտրանքային քանդակ․
Զատկի տոնին ընդառաջ քանդակում ենք այլընտրանքային ձվեր՝ զարդարելու համար մեր տոնական սեղանը։
Զատիկի սեղանի հիմնական ուտեստ է համարվում նաև ձուկը, առաջարկում եմ քանդակել տարբեր տեսակի ձկներ։
Նկարները ձեզ կօգնեն՝
Հեռավար ուսուցումը օգնում է սովրողին ընտանեկան միջավայրում աշխատել և ստեղծագործել։
Ստեղծագործական աշխատանքներին ներգրավված կլինեն ընտանիքի անդամները նույնպես։
Ընտանեկան ստեղծագործական մթնոլորտը կօգնի կարանտինի օրերը անցկացնել հաճելի միջավայրում։
Անհրաժեշտ նյութերը
- Պլաստիրին
- մետաղալար բարակ չափի
- Գունավոր թղթեր
- Գուաշ
- Վրձին
- Թել, սոսինձ
- Ստեղծագործական միտք․․․
- Պլաստիրինով ծեփում ենք մեր պատկերացրած ձուն և ձուկը․․․
Կարող են լինել գունավոր և հետաքրքիր։
- Մետաղալար փաթաթում ենք ձվի վրա ստանալով ձվի ֆորմա և զգուշորեն հանում ենք ձուն մետաղալարի միջից։ Այնուհետև այն կարող ենք գունավորել կամ՝ թղթերով, կամ՝ գուաշով։
Ամեն չորեքշաբթի ժամը՝ 16։00-ին Microsoft Teams-ի վեբինարով կլինեն տեսադասեր, որի ժամանակ ավելի հասանելի կլինի աշխատանքների իրականացումը։
Էլ․հասցե alisgevorgyanmskh.am